10/12/2016 17:30
Թուրքիան ՆԱՏՕ-ում Ռուսաստանի և Չինաստանի կողմնակիցների է նշանակում
Թուրքիան ՆԱՏՕ-ում ռազմական ներկայացուցիչների է նշանակում, որոնք Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կողմնակիցներ են, Արևմուտքի հետ փոխգործակցության տրամադրություն ունեցողների փոխարեն, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Times-ին:
Թերթի տվյալով՝ խմբագրության տրամադրության տակ են հայտնվել Դաշինքի Միացյալ զինուժի գերագույն գլխավոր հրամանատար Կյորտիս Սկապարոտտիին ուղղված ծառայությունից հեռացված զինվորականների էլեկտրոնային նամակները:
Գեներալին հաղորդում են Թուրքիայի բանակում «ծայրահեղ ազգայնական և հակաարևմտամետ տրամադրությունների զգալի աճի մասին»:
Թուրք սպաներից մեկը նշել է, որ «նրանցից ոմանք հարցականի տակ են դնում ՆԱՏՕ-ի արժեքները և նույնիսկ ատում են արևմտյան կազմակերպությունները՝ սատարելով Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին»: