10/12/2016 00:20
Սերգեյ Լավրովը «ապուշ» է անվանել Reuters գործակալության օպերատորին (Տեսանյութ)
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «ապուշ» է անվանել Reuters գործակալության օպերատորին։ Դեպքը տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումից առաջ, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։
Ս.Լավրովը անգլերեն դիմել է նկարահանող օպերատորին, հարցնելով. «What do you want?» («Ի՞նչ եք ուզում»)։ Դրանից անմիջապես հետո նա ասել է. «Ապուշներ»։