Հայաստանում Չեխիայի դեսպանը հիացած է կոնյակով ու գինիով և անբավարար է համարում տնտեսական գործակցության մակարդակը

16/12/2016 11:50

Հայաստանում Չեխիայի դեսպանը հիացած է կոնյակով ու գինիով և անբավարար է համարում տնտեսական գործակցության մակարդակը


Հայաստանում Չեխիայի Հանրապետության Արտակարգ և Լիազոր Դեսպան Պետր Միկիսկայի հետ Aysor.am-ի թղթակիցը զրուցել է մեր երկրում գործունեության, հայկական ուտեստների, մշակույթի և երկկողմ համագործակցության մասին։

- Պարոն դեսպան, արդեն երկու տարի է, ինչ ներկայացնում եք Հայաստանում Չեխիայի Հանրապետությունը, արդեն հասցրե՞լ եք ընտելանալ այստեղի ապրելակերպին: Ձեզ դու՞ր է գալիս Հայաստանում:

- Արդեն կլրանա գրեթե 5 տարի, ինչ Հայաստանում եմ: Բայց սկզբում՝ 2012 թվականին,  եղել եմ որպես գործերի ժամանակավոր հավատարմատար, քանի որ հիմնական դեսպանատունը գտնվում էր Թբիլիսիում: Սակայն, անհրաժեշտություն առաջացավ ընդլայնել դեսպանատան գործունեությունը, ինչն էլ հանդիսացավ արդեն դեսպանատան բացման պատճառը: Եվ հարցին, արդյոք ինձ դու՞ր է գալիս Հայաստանում, կպատասխանեմ այսպես: Չեխ դիվանագետների, այդ թվում՝ դեսպանների համար գործում է կանոն, համաձայն որի, թույլ է տրվում աշխատել յուրաքանչյուր երկրում չորս տարի: Իմ դեպքը հատուկ էր այն առումով, որ նախագահն ինձ դեսպան նշանակել էր 2014 թվականին, իսկ հետո արդեն ես խնդրեցի, որ ժամկետս երկարաձգեն: Այստեղից հետևություն՝ ինձ դուր է գալիս այստեղ:

- Տարբեր երկրներում եք դիվանագիտական ծառայության եղել: Կարո՞ղ եք համեմատականներ անցկացնել նախկին և ներկա փորձերի միջև:

- Դիվանագիտական կարիերաս սկսել եմ Լատինական Ամերիկայի մի քանի երկրներում: Աշխատել եմ նաև Կանադայում: Դիվանագիտական առումով՝ Հայաստանում գործունեությունն առավել հետաքրքիր է , և հուսամ, ոչ ոք չի նեղանա, առավել կարևոր, քանի որ Հայաստանը անդամակցում է Արևելյան գործընկերությանը, որը Չեխիայի համար առաջնահերթություն է արտաքին քաղաքականության մեջ: Բնականաբար, պատասխանատվությունն էլ է ավելի շատ:



- Ունե՞ք Հայաստանում նախընտրած վայրեր:

- Հայաստանում գտնվելուս ընթացքում, հասցրել եմ ծանոթանալ գրեթե բոլոր տեսարժան վայրերին: Կարծում եմ՝ լավ ծանոթ եմ Հայաստանի տեսարժան վայրերին, բայց չեմ կարող առանձնացել որևէ մեկը: Ամեն բան կախված է, թե ինչ նախասիրության ունեն ինձ այցելած ընկերներս: Եթե նրանք հետաքրքրված են սպորտով, ապա՝ Ծաղկաձոր և Սևան: Եթե թանգարաններով և պատմական վայրերով, ապա՝ Գեղարդ, Խոր Վիրապ, Տաթև, Նորավանք, Գոշավանք, Գորիս և այլն: Եթե գինով՝ Վայոց Ձոր: Երևանը, իհարկե, ներառված է, և բոլորին անխտիր ապշեցնում է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: Պարտքս եմ համարում՝ բոլոր հյուրերիս՝ պաշտոնական և անձնական, տանել այնտեղ:

- Հասցրե՞լ եք Հայաստանում գտնվելու ընթացքում ուսումնասիրել հայերեն: Եթե այո, կարո՞ղ եք համեմատել հայերենի բարդության մակարդակը չեխերենի հետ, և նշել թե ո՞րն է ավելի բարդ:

- Իմ կողմից հենց սկզբից փորձ եղել է: Եկել եմ այստեղ հայերեն սովորելու մտադրությամբ: Սակայն, այդպես էլ չկարողացա: Նախ, ժամանակս չներեց, հետո էլ հասկացա, որ այն այդքան էլ ինձ անհրաժեշտ չի առօրյա շփումներում, քանի որ բոլորը խոսում են ռուսերեն և անգլերեն: Ես կարող եմ մի բան ասել՝ հայերենն իր կառուցվածքով դժվար լեզու է չեխերի համար: Միևնույն ժամանակ, ռուսախոս հայերի համար չեխերենը բարդ չէ, քանի որ այն շատ նման է ռուսերենի. երկուսն էլ սլավոնական լեզուների ընդհանուր խմբին են պատկանում:

- Ի՞նչ հայերեն բառեր են ամենից շատ տպավորվել:

- Երկու սպիտակ գինի: Մի քանի բառ, իհարկե, գիտեմ, բայց ազատ շփվել չեմ կարողանում (ժպտում է – Aysor.am):

- Կարծում եմ՝ հայ ընթերցողին հետաքրքիր կլինի իմանալ, թե Դուք ինչպես եք վերաբերվում հայկական խոհանոցին: Ունե՞ք նախընտրած ճաշատեսակներ:

- Սկզբում չարաշահում էի հայկական խոհանոցը, ինչն էլ անդրադարձավ քաշիս վրա: Որոշ ժամանակ անց, քաշս 10 կգ-ով ավելացավ, այդ պահից էլ միչև հիմա դրա դեմ պայքարում եմ: Այնուամենայնիվ, շատ եմ հավանում ընկույզով լցոնած սմբուկ, խորոված լավ միջավայրում, նաև՝ «Չքյուֆթա»:



- Ի՞նչ հայկական ալկոհոլային ըմպելիքներ եք նախընտրում:

- Առաջին հերթին, հայկական բրենդին: Իսկապես, հիասքանչ ըմպելիք է: Եվ ես շատ ուրախ եմ, որ այն արտահանվում է Չեխիա: Ի դեպ, այն ավելի մատչելի է մեզ մոտ, քան՝ Հայաստանում: Նույնը կարող եմ ասել մեր «Becherovka» ըմպելիքի մասին, որը մեզ մոտ շատ ավելի թանկ է: Բայց ինձ համար ալկոհոլային խմիչքներից ամենանախընտրելին գինին է: Հայաստանում գտնվելուս հինգ տարիների ընթացքում ինձ բախտ է վիճակվել հետևել հայկական գինեգործության զարգացմանը: Երբ ես ժամանեցի Հայաստան, գինիների տեսականուց գրեթե խմելու բան չկար, իսկ որակը այդքան էլ լավը չէր: Այժմ իրավիճակն այլ է: Մենք նույնիսկ ներկրում  ենք այն Չեխիա: Ավելին՝ դրանք համաշխարհային կարգի գինիներ են:

- Լինելով չեխական մշակույթի կրող՝ գտե՞լ եք որևէ նմանություններ հայկական մշակույթի հետ:

- Հավատը: Այն ձևավորում է կյանքի նկատմամբ հիմնական մոտեցումները: Բոլոր քրիստոնյա երկրներն էլ ունեն իրենց ուրույն արժեքները, որոնք էլ արտացոլվում են մշակույթում: Դա էլ բոլոր քրիստոնյա երկրների համար դառնում է կապող օղակ: Ինձ համար Հայաստանը՝ բարեկամական, եվրոպական քրիստոնյա երկիր է:



- Տնտեսության և կրթական ոլորտներում երկկողմ համագործակցության ի՞նչ ծրագրեր են ակնկալվում առաջիկայում:

- Կրթության առումով՝ ասեմ, որ մենք ակտիվորեն համագործակցում ենք կրթական ոլորտում: Չեխիայի Հանրապետությունում կան հայերին առաջարկվող պետական և կառավարական կրթաթոշակներ: Կա ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի ակադեմիական փոխանակումներ: Տնտեսական առումով՝ շատ ավելի բարդ է: Բացատրությունները մի քանիսն են: Դրանցից մեկն այն է, որ ներմուծման համար, մենք առնչվում ենք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կողմից սահմանված հովանավորչությանը, այսինքն՝ բարձր տուրքերի ոչ ԵԱՏՄ անդամ երկրների համար: Խոշոր ներդրումային ծրագրերին խոչընդոտում են ոչ հին երկու դեպք, որոնք, ամենայն հավանականությամբ, կուղարկվեն դատական քննության, և որոնց պատճառով հայ գործընկերներին դժվար է ստանալ ֆինանսավորում Չեխիայի Արտահանման Բանկի կողմից: Ինչ վերաբերում է, հայկական արտադրանքի ներմուծմանը Չեխիա, Հայաստանի կողմից առաջարկները զիջում են, քանի որ դժվար է լինում գտնել հարմար արտադրանք, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը GSP + ռեժիմի մեջ է, որն ապահովում է հայկական ապրանքների մուտքը ԵՄ շուկա՝ առանց տուրքերի: Բայց մենք աշխատում ենք՝ խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ:

Հեղինակ՝ Անահիտ Լալայան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

02/05/2024 23:01 Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերը 02/05/2024 22:50 Չեք պատկերացնի՝ այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Սուրենյան 02/05/2024 22:39 Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության․ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» (Տեսանյութ) 02/05/2024 22:26 Վաղը կներկայացնենք պայքարի հաջորդ քայլերը, մինչև վերջ գնալու ենք․ Գառնիկ Դանիելյան 02/05/2024 22:15 Լեո Նիկոլյանը 12 օր է՝ հացադուլի մեջ է, առողջական խնդիրներ ունի․ Հիվանդանոց չեն տեղափոխում, պարզաբանում չեն տալիս՝ ինչու են արգելել մուտք գործել Հայաստան 02/05/2024 21:48 Բորելը Աբդոլլահիանին հավաստիացրել է՝ ԵՄ-ն չի ցանկանում Իրանի հետ հարաբերությունները սրել 02/05/2024 21:29 Ով այսօր հոգևոր առաջնորդին բան է ասում, ծառայում է նեռին՝ ստին, մանիպուլյացիային, խաբեությանը․ Զոհրաբ Բեկ Գասպարենց (Տեսանյութ) 02/05/2024 21:13 Ինչպես է արտահայտվում փսիխոզը 02/05/2024 21:00 Երևանի կենտրոնում բախվել են «Zhongtong» և «MAN» մակնիշի ուղևորատար ավտոբուսները․ Վիրավոր քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել 02/05/2024 20:48 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի նախաձեռնումը․ Կգնանք դրան, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար 02/05/2024 20:33 Վահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ» 02/05/2024 20:15 «Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց 02/05/2024 20:03 Աշխատում ենք արտակարգ ռեժիմով 02/05/2024 19:51 Նոր բնակավայր է անցել ռուսական կողմի վերահսկողության տակ 02/05/2024 19:37 Մինչև Երևան դառնալու ենք թիրախ՝ թշնամու համար․ Ակցիա՝ Գյումրիում 02/05/2024 19:23 Միգրանտներին Ռուսաստանի Կուրսկի շրջանում կարգելվի տաքսի վարել 02/05/2024 19:10 Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել Կիրանց․ կիրանցիներն են եկել՝ հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ (Տեսանյութ) 02/05/2024 18:55 «Հույս ունեմ՝ կարողացել եմ ապահովել առաջընթաց»․ Կենտրոնի թաղապետն ազատվել է աշխատանքից 02/05/2024 18:44 Փաշինյանը հայտարարել է՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի, ռեստորաններն էլ պետք է վճարեն իրենց հարկի տակ հնչող երաժշտության հեղինակներին 02/05/2024 18:34 «Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասին 02/05/2024 18:23 Մեղրիում վթարից տուժած 12 զինծառայողներ դեռ հիվանդանոցում են 02/05/2024 18:11 Միրզոյանն Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբայի հետ հեռախոսով քննարկել է տարածաշրջանային իրավիճակը և ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը 02/05/2024 18:04 Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ 02/05/2024 17:59 Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներին 02/05/2024 17:46 «Ուրալ»-ի ուժակուտակիչ մարտկոցները չեն փոխարինվել նորով․ ՔԿ-ն՝ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վթարի մասին 02/05/2024 17:33 «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ Կոչ՝ ոստիկաններին 02/05/2024 17:23 Ողջունում եմ իմ ժողովրդին, Աստված օրհնի ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին (Տեսանյութ) 02/05/2024 17:12 Կիրանցում ամեն մարդու հաշվով՝ 100-ից 200 ոստիկան կա․ դիմում են ապօրինությունների․ Գառնիկ Դանիելյանը՝ տիրող իրավիճակի մասին (Տեսանյութ) 02/05/2024 17:00 Կիրանցիների նկատմամբ ուժային գործողությունն ավարտելուց հետո՝ ոստիկաններն ուրախ ողջագուրվում են (Տեսանյութ) 02/05/2024 16:50 Կիրանցում անջատել են էլեկտրամատակարարումը 02/05/2024 16:45 «Չայնիի ոլորաններ»-ում  «Mercedes» է այրվել 02/05/2024 16:43 Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ 02/05/2024 16:40 Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան 02/05/2024 16:28 Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին 02/05/2024 16:15 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք 02/05/2024 16:08 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել 02/05/2024 15:58 ԱՄՆ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին 02/05/2024 15:50 Ադրբեջանի կառավարությունը շարունակում է վտանգ ներկայացնել ԼՂ-ում և շրջակայքում գտնվող կրոնական վայրերի համար․ USCIRF 02/05/2024 15:39 Անահիտ Ավանեսյանի՝ պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Armtimes 02/05/2024 15:23 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են 02/05/2024 15:15 Թիվ 90 դպրոցի 13-ամյա աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում` մահացել. Հրապարակ 02/05/2024 15:04 Կարմիր գլխարկները երևի ամոթից սևացել են, հիմա սև գլխարկով են. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 02/05/2024 14:54 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տնօրենների խորհրդին 02/05/2024 14:46 Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում 02/05/2024 14:37 Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի․ news.am 02/05/2024 14:33 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 02/05/2024 14:16 Հայաստանում տարածված մողեսների տեսակները անվտանգ են 02/05/2024 14:14 Ոստիկանությունը Կիրանցում «հատուկ գործողություններ» չի իրականացրել. ՆԳՆ 02/05/2024 14:11 «Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասին 02/05/2024 14:08 Քաղաքացիները փակել են Սայաթ-Նովա-Ալեք Մանուկյան խաչմերուկը․ Լուսանկարներ 02/05/2024 14:05 «Ուղղակի ամաչում եմ հայ ոստիկանների համար». Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս այցելել կիրանցեցիներին (Տեսանյութ) 02/05/2024 13:57 Գեղարքունիքի բնակիչը գումար է պահանջել, որ մասնավոր հարցը լուծի, քանի որ ինքը «գողական կյանքով ապրող» և «հարգված անձ է» 02/05/2024 13:56 Իմ փաստաբանները Գլխավոր դատախազից պահանջել են հերքում՝ տարեկան զեկույցում տեղ գտած զրպարտության համար. Աշոտյան 02/05/2024 13:51 Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, որքան էլ ապօրինի բռնաճնշումներ լինեն, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան 02/05/2024 13:48 «Hayat PROJECT»-ը Վերջին զանգին նվիրված նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) 02/05/2024 13:42 «Ոտքի, քանի չեն հանձնել Տավուշը», «Լռությունը հանցագործություն է». ակցիա` Երևանում 02/05/2024 13:40 Երևանը պետք է ոտքի կանգնի, որպեսզի Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան (Տեսանյութ) 02/05/2024 13:38 Կյանքի պուրակի կառուցման աշխատանքներն ընթացքում են. Քաղաքապետարան 02/05/2024 13:35 Սպանություն՝ Երևանում. դանակահարված տղամարդը մահացել է 02/05/2024 13:32 Լաց ու կոծ ա, ողբ, մարդիկ ուզում են գյուղից գնալ (MediaHub) 02/05/2024 13:30 Հայրենիքի համար պայքարի խոսույթը ՔՊ-ական տիկինը միջնադար է կոչում. Աճեմյան (Տեսանյութ) 02/05/2024 13:26 Այս պահին Տավուշում իրականացվում է հանուն թուրքի, հանուն Ալիևի օպերացիան. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) 02/05/2024 13:21 Բագրատ Սրբազանը մեր աչքի լույսն է, չի կարելի նրան հարվածել. Հրանտ Մելիք-Շահնազարյան 02/05/2024 13:18 «Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է 02/05/2024 13:15 Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվում 02/05/2024 13:12 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել ՀՀ-ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից 02/05/2024 13:10 «Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպը դատապարտում է «Կրեմլի ոգեշնչած օրենքը» 02/05/2024 13:08 Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին 02/05/2024 13:06 Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան 02/05/2024 13:01 «Վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատո՞ւմն է». ընդդիմադիրները փակ հանդիպման են հրավիրում դեսպաններին (Տեսանյութ) 02/05/2024 12:58 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին 02/05/2024 12:53 Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, հակառակ դեպքում՝ այն կլինի անիմաստ կառույց. Փաշինյանը «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծից գոհ էր 02/05/2024 12:50 LIVE. Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը 02/05/2024 12:42 Արգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև այլընտրանքային՝ Աճարկուտ-Կիրանց ճանապարհով 02/05/2024 12:32 Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական 02/05/2024 12:26 Գերմանիայի համալսարանում ուսանողները ձեռքերն օճառելու ժամանակ ծորակը փակում են, իսկ մեզ մոտ մինչև չխշշա, չենք լվացվի. սա մենթալիտետի հարց է. Փաշինյան (Տեսանյութ) 02/05/2024 12:20 Աստված ձեզ կպատժի ու ոչ մի Սրբազան չի փրկելու. ՔՊ-ականն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ) 02/05/2024 12:16 «Հեռացնե՛լ Նիկոլին». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց 02/05/2024 12:11 Տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ 02/05/2024 12:07 Գյուղից գյուղ գնալու համար պետք է անձնագիր ունենալ (Տեսանյութ) 02/05/2024 12:05 Կոմիտասի անվան ազգային քառյակը համերգներով հանդես է գալու Իտալիայում 02/05/2024 12:03 Շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է տնտեսությունը. մեր տնտեսվարողները սկսում են ստարտով, բայց հենց թռնելու պահը գալիս է՝ արգելակները միացնում են. Փաշինյան 02/05/2024 11:56 Կառավարությունը բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին կաջակցի բարձրագույն կրթություն ստանալ կամ ատեստավորվել 02/05/2024 11:49 Ես զարմացա, երբ իմացա, որ մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան 02/05/2024 11:39 Ա՛յ, որ սենց կազմակերպված պահեիք՝ թուրքը մեր սահմանը չէր մտնի, միայն կազմակերպված հանձնում եք. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (Տեսանյութ) 02/05/2024 11:36 Երեկ մի ահասարսուռ վերնագիր կարդացի՝ «Վազգեն Մանուկյանը գտնվում է Կիրանցում». վախեցա. ՔՊ-ական (Տեսանյութ) 02/05/2024 11:30 Կեղտոտ գործակալների մի խումբ օրը 3 անգամ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող, չհամաձայնող մարդկանց ու հոգևորականներին. Մարուքյան 02/05/2024 11:24 Երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների 02/05/2024 11:22 «Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում». տավուշցի ՔՊ-ականը՝ կիրանցեցիների կողքին կանգնած մարդկանց (Տեսանյութ) 02/05/2024 11:17 Ոստիկանությունից հերքում են, որ բերման ենթարկելիս կիրանցեցիներին ծեծի են ենթարկել 02/05/2024 11:11 Նաիրա Հովսեփյանն ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից 02/05/2024 11:10 Իմ կազմվածքը որոշակիորեն փոխվել է. Վահագն Ալեքսանյան (Տեսանյութ) 02/05/2024 11:05 Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան 02/05/2024 11:02 Ոստիկանները փակել են ճանապարհը և Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին 02/05/2024 10:51 Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է 02/05/2024 10:49 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը 02/05/2024 10:44 ՔՊ-ական պատգամավորներն ԱՄՆ-ում են 02/05/2024 10:41 Տասը հոգով մի մարդուն խփելով բերում, հասցնում են ոստիկանություն. կիրանցեցին մանրամասներ է պատմում (Տեսանյութ) 02/05/2024 10:38 Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն. Չալաբյան 02/05/2024 10:34 Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ՀՀ բոլոր մարզերում շարունակել անհնազանդության խաղաղ գործողությունները. Հայտարարություն

Տվյալ բաժնի վերջին նյութերը