17/12/2016 13:38
Մեկ բնակարան, մեկ հողամաս և 9 մլն դրամ եկամուտ. Հրանուշ Հակոբյանի հայտարարագիրը
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր պաշտոնում վերանշանակվելուց հետո բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին իր ունեցվածքի մասին հայտարարագիր է ներկայացրել:
Ըստ հայտարարագրի՝ նշված է, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ (2016 թ. սեպտեմբերի 27) Հրանուշ Հակոբյանի դրամական միջոցները կազմում են 8 մլն 758 հազար ՀՀ դրամ:
Սփյուռքի նախարարը շարժական գույք բաժնում ոչինչ չի հայտարարագրել:
Անշարժ գույք բաժնում Հրանուշ Հակոբյանը հայտարարագրել է մեկ բնակարան և մեկ հողամաս:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Հրանուշ Հակոբյանի հանձնած փոխառությունները հետևյալն են՝ 74 հազար ԱՄՆ դոլար և շուրջ 22 հազար եվրո:
Ըստ հայտարարագրի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը (2016 թ. սեպտեմբերի 27) ստացված եկամուտները կազմում են 9 մլն 259 հազար ՀՀ դրամ, որից շուրջ 2 մլն դրամը տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը կամ այլ հատուցումն է: