10/01/2017 20:09
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի նավթի WTI տեսակի փետրվարի ֆյուչերսներն աճել են 0.17 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 52.05 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի մարտի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, աճել են 0.24 տոկոսով և հասել 55.07 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: