11/01/2017 12:37
Համաշխարհային Բանկը վատացրել է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումները
Համաշխարհային բանկը վատացրել է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումները 2017 և 2018 թվականների համար 0.1 տոկոսով՝ հասցնելով համապատասխանաբար 2,7 և 2,9 տոկոսի։ Այս մասին նշված է կազմակերպության «2017-ի գլոբալ տնտեսական հեռանկարները» զեկույցում, փոխանցում է ТАСС-ը:
2016 թվականի հունիսին Համաշխարային բանկը 2017 թվականի համար կանխատեսել էր համաշխարհային տնտեսության 2.8 տոկոս աճ, իսկ 2018 թվականին՝ 3 տոկոս: