11/01/2017 13:26
Վարչապետը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի երկու տեղակալներին ազատել է պաշտոնից
Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի երկու տեղակալներին պաշտոնից ազատելու մասին:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արեգ Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից», - ասված է վարչապետի որոշման մեջ:
Կարեն Կարապետյանի մեկ այլ որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Իոսիֆ Իսայանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից», - նշված է որոշման մեջ: