11/01/2017 20:14
Պեսկով. Կրեմլը Դոնալդ Թրամփին վարկաբերող նյութեր չունի
Կրեմլն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և ընտրություններում նրա մրցակից Հիլարի Քլինթոնին վարկաբեկող որևէ փաստեր չունի: Հակառակի մասին հաղորդագրությունները բացարձակ անհեթեթություն են:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով վկայություններն այն մասին, որ Ռուսաստանը, իբր, ամերիկյան գործիչներին վարկաբեկող նյութեր ունի, փոխանցում է ТАСС-ը:
«Կրեմլը Թրամփին վարկաբեկող նյութեր չունի»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Նա նաև հերքել է Հիլարի Քլինթոնին վարկաբեկող նյութերի առկայության մասին վկայությունները:
«Դա բացահայտ կեղծիք է, անհեթեթություն: Կրեմլը վարկաբեկող նյութերի հավաքագրմամբ չի զբաղվում»,- ընդգծել է նա:
«Դա կոչվում է pulp fiction (ցածրորակ, բուլվարային գրականություն)»,- ամերիկյան հատուկ ծառայությունների զեկույցն այսպես է բնորոշել Կրեմլի ներկայացուցիչը: