12/01/2017 19:47
Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Աստանայում Սիրիայի հարցով հանդիպման պատրաստությունների ընթացքը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ քննարկել է Աստանայում նախատեսվող սիրիական կարգավորման հարցով միջազգային հանդիպման պատրաստությունների ընթացքը, հայտնում է Kommersant.ru-ն՝ հղում անելով Կրեմլի կայքին: Ինչպես նշվում է հաղորդագրությունում, նախագահներն անդրադարձել են նաև երկկողմ համագործակցության որոշ ակտուալ հարցերի:
Ինչպես հայտնում է «Ъ»-ը, հունվարի 23-ին Աստանայում նախատեսվող սիրիական կարգավորման հարցով բանակցությունների նախապատրաստությունը մտել է վճռական փուլ: Սիրիայի ապագայի որոշման հարցում առաջատար դիրքերն ապահովել են երեք տարածաշրջային ուժերը՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: