12/01/2017 18:31
Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Սիրիայի հարցով Աստանայում բանակցությունների նախապատրաստման մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործըկեր Ռեջեփ Թայիփ Էրդողան հետ. կողմերը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը և միջսիրիական բանակցությունների նախապատրաստման գործընթացը, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Հիմնական ուշադրության կենտրոնում եղել է Սիրիայում ստեղծված իրավիճակը։ Նշվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ հիմնականում պահպանվում են։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել Աստանայում միջսիրիական բանակցությունների նախապատրաստմանն ուղղված համատեղ ակտիվ ջանքերը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև առևտրա-տնտեսական կապերի լայնամասշտաբ վերականգնումը։