13/01/2017 19:40
Ղրիմի թերակղզում մարտական հերթապահություն է սկսում Ս–400 «Տրիումֆը»
Ղրիմի թերակղզում հունվարի 14-ին մարտական հերթապահություն է սկսելու Ս–400 «Տրիումֆ» զենիթահրթիռային գունդը, հայտնում է ТАСС–ը` հղում անելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Հարավային ռազմական օկրուգի ՌՕՈՒ և ՀՕՊ 4-րդ բանակի զենիթահրթիռային գնդում հունվարի 14-ին մարտական հերթապահություն է սկսում հրամանատարական կետն ու Ս–400 «Տրիումֆ» դիվիզիոնը»,– ասել են մամուլի ծառայությունից։
Հաղորդվում է, որ Ս–400 «Տրիումֆ» ժամանակակից ՀՕՊ–ը 2016-ին համալրել էր Սևաստոպոլ–Թեոդոսիայի զենիթահրթիռային գվարդիական սպառազինության կազմը։