13/01/2017 15:08
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահական համակարգի անցման ձևին
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահական համակարգի անցում ենթադրող սահմանադրական բարեփոխումների դրույթին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Anadolu–ին։
Հիմնական օրենքում փոփոխությունների նախագիծը խորհրդարան էր ներկայացրել Արդարություն և զարգացում կուսակցությունը։ Փոփոխությունները ընդլայնում են նախագահի լիազորությունները։ Մասնավորապես, նա իրավունք է ստանում հրամաններ տալ, նշանակել նախարարներին, հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունների մասին հարցերը։ Ընդ որում, նախագահը կարող է չդադարեցնել կուսակցությունում անդամակցությունը, ինչպես նախատեսվում էր նախորդ Սահմանադրությամբ։