20/01/2017 20:14
ԱՄՆ-ի ֆիննախի ղեկավարի պաշտոնակատար կդառնա Ադամ Շուբինը
Դոնալդ Թրամփի վարչակազմում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնակատար կդառնա Ադամ Շուբինը, այս մասին գրավոր հայտարարության մեջ հայտնել է ԱՄՆ-ի ֆիննախի մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը:
Շուբինը վերջին ժամանակներս այդ գերատեսչության տեղակալի պաշտոնակատարն էր, որը տնօրինում է ֆինանսական հետախուզությունը և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը:
Թրամփը, որի երդմնատվության արարողությունը հունվարի 20-ին տեղի է ունենալու Վաշինգտոնում, իր կաբինետում ֆինանսների նախարարի պաշտոնում առաջադրել է Սթիվեն Մնուչինին:
Հունվարի 19-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի ֆինանսական կոմիտեն լսումներ է անցկացրել Մնուչինի թեկնածության շուրջ: