20/01/2017 17:09
Թուրքիայի մեջլիսում ծեծկռտուքի հետևանքով երկու պատգամավոր է տուժել (Տեսանյութ)
Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ կին պատգամավորները ծեծկռտուք են կազմակերպել, փոխանցում է РИА Новости-ն` հղում անելով Հուրրիաթին:
Անկախ պատգամավոր Այշե Աջար Բաշարանը ձեռնաշղթաներով ինքն իրեն շղթայել է Մեջլիսի ամբիոնին և չի ենթարկվել ամբիոնն ազատելու հորդորին: «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության կին պատգամավր Գեքչեն Օզդոգանը փորձել է ուժով հեռացնել նրան, ինչի հետևանքով իշխող և քրդամետ կուսակցությունների միջև վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի:
Մասնակցել են միայն կանայք: Արդյունքում Օզդոգան Էնչը հոսպիտալացվել է: Բուժհաստատություն է տեղափոխվել նաև Պերվին Բուլդանը: Իսկ պատգամավոր Շաֆեկ Պավեյը տապալվել է գետնին, ինչի հետևանքով ընկել է նրա ձեռքի պրոթեզը, որի վրա կանգնել է գործընկերներից մեկը:
Մեջլիսում քննարկումը սկսվել է 3 ժամ անց: