21/01/2017 14:37
ԱՄՆ-ն պահանջում է Հարավային Կորեայից ձերբակալել Պան Գի Մունի եղբորը
ԱՄՆ կառավարությունը պահանջել է Հարավային Կորեայից ձերբակալել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունի եղբորը՝ կոռուպցիայի գործով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Մանհեթենի դաշնային դատախազի օգնականի հայտարարությանը։
Ինչպես հայտնել է դատախազության ներկայացուցիչը, ԱՄՆ-ն դիմել է Հարավային Կորեային՝ հարավկորեական շինարարական Keangnam Enterprises ընկերության նախկին խորհրդականներից մեկին՝ Պան Գի Սանին ձերբակալելու պահանջով։ Նա հանդիսանում է Պան Գի Մունի եղբայրը։ ԱՄՆ-ն ծրագրում է նաև պահանջել նրա արտահանձնում։
Անցած շաբաթ գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները մեղադրանք են առաջադրել Պան Գի Մունի եղբոր ու եղբորորդու դեմ։ Նրանք մեղադրվում են պաշտոնատար անձանց կաշառելու նպատակով դավադրության մեջ։