23/01/2017 12:08
WSJ. ԱՄՆ-ում մեկնարկել է Yahoo-ի գործունեության հետաքննությունը
ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների հարցերով զբաղվող դաշնային հանձնաժողովի աշխատակիցները սկսել են հետաքննել Yahoo ընկերության գործունեությունը լայնածավալ ցանցահենային հարձակումից հետո, ինչի հեևանքով տեղի էր ունեցել միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալների արտահոսք, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին։
Հաղորդվում է, որ հետաքննությունը կպարզի, թե ընկերության ներկայացուցիչները երբ են տեղի ունեցածի մասին հայտնել ներդրողներին։
Ներկայում հետաքննությունը գտնվում է մեկնարկային փուլում, ուստի ժամանակավրել է կախնատեսումներ անել հավանական արդյունքների վերաբերյալ։