23/01/2017 20:13
Ռուսական հեռահար օդուժը նոր հարվածներ է հասցրել Դեր Զորում ԻՊ-ի զինյալների դիրքերին
Ռուսական Ту-22М3 վեց ռմբակոծիչներ հարվածներ են հասցրել սիրիական Դեր Էզ Զոր քաղաքի շրջանում «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) զինյալների դիրքերին, հայտնել է «Интерфакс»-ը՝ հղում անելով ՌԴ-ի պաշտպանության նախարարությանը:
Ту-22М3 վեց հեռահար ռմբակոծիչ, մեկնելով Ռուսաստանի տարածքի օդակայանից և անցելով Իրաքի և Իրանի տարածքների վրայով, հերթական խմբային օդային հարվածներն են հասցրել ԻՊ-ի զինյալների կառավարման կետերին, սպառազինությունների և ռազմամթերքի պահեստներին:
«Օբյեկտիվ հսկողության միջոցներով հաստատված է նախատեսված բոլոր թիրախների խոցումը», - ասված է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ռուսական ռմբակոծիչների պաշտպանությունը Հմեյմիմ (Սիրիա) օդակայանից իրականացրել են Су-30СМ և Су-35С կործանիչները:
«Մարտական առաջադրանքի հաջող կատարումից հետո ռուսական բոլոր ինքնաթիռները վերադարձել են բազմավորման օդակայաններ», - ասված է հաղորդագրության մեջ: