24/01/2017 13:32
Ծառուկյան-Օսկանյան հանդիպում տեղի չի ունեցել. «Համախմբումը» հերքում է
«Համախմբում» կուսակցությունը պաշտոնապես հերքում է, որ տեղի է ունեցել Ծառուկյան-Օսկանյան հանդիպում:
«Մամուլի որոշ միջոցներ ուղղորդված կեղծ տեղեկատվություն էին տարածել, թե, իբր, տեղի է ունեցել Ծառուկյան-Օսկանյան հանդիպումը, որի ընթացքում էլ բացառվել է հնարավոր համագործակցությունը: Պաշտոնապես հերքում եմ. Ծառուկյան-Օսկանյան հանդիպում տեղի չի ունեցել, հետևաբար որևէ հարց չի քննարկվել:
Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա դրա համար պաշտոնական հանդիպման կամ պաշտոնական բանակցությունների անհրաժեշտություն չկա: «Համախմբման» վարչության մի շարք անդամներ Ծառուկյանի հետ ունեն նորմալ մարդկային հարաբերություններ, բարձր են գնահատում համատեղ անցած ճանապարհը և տարբերում են «համագոծակցություն», «հարգանք» և «ցուցակ» հասկացությունները»,-ասված է կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանի տարածած հայտարարության մեջ: