17/02/2017 11:23
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Պակիստանի ահաբեկչությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը դատապարտել է Պակիստանի հարավային Սինդ նահանգում մզկիթի մոտ իրականացված ահաբեկչությունը և կոչ արել անհապաղ պատասխանատվության կանչել պատասխանատու անձանց, հայտնում է ТАСС-ը:
Նա հայտարարել է, որ ՄԱԿ-ը սատարում է պակիստանյան իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարում՝ հիմնված միջազգային իրավունքի և մարդու իրավունքների նորմերի հարգման վրա:
Նախօրեին Սինդում մահապարտի իրականացրած ահաբեկչության հետևանքով 72 մարդ է զոհվել, ավելի քան 200 վիրավոր կա:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված):