17/02/2017 12:27
Դավիթ Հարությունյանը չի ցանկանում աշխատել ոչ Ազգային ժողովում, ոչ էլ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չի ընդգրկվել ՀՀԿ ռեյտինգային ցուցակում, քանի որ ցանկություն չունի լինել Ազգային ժողովում:
«Ընդհանրապես տարբեր պլաններ ունեմ, բայց այս պահին ինձ պատկերացնում եմ միայն գործադիրում», - լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ գործադիրում իր հետագա աշխատանքը պայմանավորված է նրանով, թե որ կուսակցությունը կհաղթի ընտրություններում:
Դ.Հարությունյանը բացառեց Սահմանադրական դատարանի նախագահ նշանակվելու հնարավորությունը:
«Դա պրակտիկորեն անհնար է: Ավելին, ես նման ցանկություն չունեմ», - ասաց նա: