17/02/2017 14:00
Սեյրան Օհանյանը հաստատում է՝ իր կաբինետում միջադեպ եղել է, բայց չի թքել Պավլիկ Մանուկյանի բաժակի մեջ
Անսխալական մարդիկ չեն լինում, տարիների ընթացքում մարդիկ կատարելագործվում են և փորձում նախկինում թույլ տված սխալները վերացնել, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ խոսելով ԼՂՀ-ում Պաշտպանության բանակի հրամանատար եղած ժամանակ իր աշխատասենյակում Պավլիկ Մանուկյանի հետ ունեցած միջադեպի մասին:
«Իմ աշխատասենյակում իրոք միջադեպ եղել է: Բաժակի մեջ թքել չի եղել: Միջանձնային հարբերությունների մեջ եղել են որոշակի սխալներ, որից հետո Պավլիկ Մանուկյանի հետ երկարատև աշխատանք ենք ունեցել և մեր հարաբերությունները բարձր մակարդակի են եղել», - ասաց նա:
Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ իր ղեկավարման տարիներին Մանուկյանի, և նրա ընկերների հետ ունեցել է շատ լավ հարաբերություններ, փորձել է աջակցել նրանց տարբեր հարցերով: