17/02/2017 17:51
Պեսկով. ՌԴ-ն երբեք վարդագույն ակնոցով չի նայել ԱՄՆ նոր վարչակազմին
Ռուսաստանը երբեք վարդագույն ակնոցով չի նայել ամերիկյան նոր վարչակազմին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ինչ վերաբերում է հիանալուն կամ հիասթափվելուն, ապա ցանկանում եմ հիշեցնել, որ ամբողջ վերջին շրջանում մենք ասում ենք, որ երբեք վարդագույն ակնոց չենք կրել և երբեք ավելորդ պատրանքներ չենք փայփայել։ Ուստի, մենք ոչնչից չենք հիասթափվել», — ասել է նա՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից հիասթափվելու վերաբերյալ հարցին։
Պեսկովը նշել է, որ նոր վարչակազմի աշխատանքների սկսվելուց ընդամենը մեկ ամիս է անցել, ուստի վաղ է եզրակացություններ անել կամ գնահատականներ տալը։
Նրա խոսքով՝ ՌԴ-ի ր ԱՄՆ-ի ղեկավարների միջև շփումներ չեն եղել։ Նա հստակեցրել է, որ դեռևս հայտնի չէ՝ երբ դրանք կարող են տեղի ունենալ։