18/02/2017 16:11
Ճապոնիայում ջերմ եղանակի պատճառով ծաղկել է սակուրան
Ճապոնիայի արևելքում գտնվող Կավաձու քաղաքում արդեն ծաղկել են առաջին սակուրաները՝ 8 հազար բալենիներ, հայտնում է RT-ը:
Սովորաբար սակուրան ծաղկում է մարտի վերջին կամ ապրիլի սկզբին, սակայն Կավաձու քաղաքում գարունը մեկ ամիս շուտ է եկել: Այնտեղ վերջին շրջանում օդի ջերմաստիճանը հասնում է 8-17 աստիճան տաքության:
Հարյուրավոր զբոսաշրջիկներ գնում են Ճապոնիա սակուրաների գեղեցկությամբ զմայլվելու համար: