18/02/2017 10:56
Բավականին տրամաբանական ցուցակ է. Վահրամ Բաղդասարյանը՝ ՀՀԿ ցուցակի մասին
Դա ձեր անձնական կարծիքն է, որ ՀՀԿ-ն նույն դեմքերով է գնում ընտրության, ԵԿՄ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Բավականին տրամաբանական ցուցակ է, իսկ արդյունքների մասին կխոսենք ապրիլի 3-ին», - ասաց Վահրամ Բաղդասարյանը։
Պատգամավորի խոսքով՝ իրենց համամասնական ցուցակը բավական քաղաքական ցուցակ է, իսկ ռեյտինգային ցուցակի գնահատականը կտա հանրությունը։