18/02/2017 12:06
Մանվել Գրիգորյան. Մենք հավատում ու վստահում ենք Ձեզ, պարոն նախագահ, դուք մեր մարտական ընկերն եք
Երկրապահ կամավորականների միությունն ակտիվորեն մասնակցել ու մասնակցելու է համապետական ընտրություններին, միության 11-րդ համագումարի ժամանակ ասաց ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը:
«Սիրելի զինակիցներ, խնդիրներին բոլորից լավ տեղյակ է Հայաստանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը: Մենք հավատում ու վստահում ենք Ձեզ, պարոն նախագահ: Դուք մեր մարտական ընկերն եք», -ասաց Մանվել Գրիգորյանը:
Նա շեշtեց՝ ԵԿՄ-ում համոզված են, որ ՀՀ նախագահը ջանք ու եռանդ չի խնայելու՝ կառուցելու հզոր, զարգացած Հայաստան, որտեղ պաշտպանված կլինեն հայրենիքի սահմանները, որտեղ խաղաղ կյանքով կապրի հայ ժողովուրդը:
«Սա է երկրապահներիս երազանքը: Մենք էլ աջակցում ենք Ձեր բոլոր նախաձեռնություններին: Երկրապահն ակտիվորեն մասնակցել ու մասնակցելու է համապետական ընտրություններին: Ինքներս մեր ձեռքով պետք է մեր ճակատագիրը կերտենք, որ հետո ուրիշից չդժգոհենք», - նշեց Մանվել Գրիգորյանը: