20/02/2017 22:00
Ծննդյան օրվանից մեկ օր առաջ Նյու Յորքում մահացել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը
Այսօր 64 տարեկանում Նյու Յորքում մահացել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, հաղորդում է ТАСС-ը` հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:
«Ռուսաստանի ԱԳՆ-ն խոր ցավով հայտնում է, որ փետրվարի 20-ին Նյու Յորքում կյանքից վաղաժամ հեռացել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ ՎիտալիՉուրկինը։ Վաղը նա կդառնար 65 տարեկան, - նշել են նախարարությունից: - Ռուս ակնառու դիվանագետը կյանքից հեռացել է աշխատանքի վայրում»: