20/02/2017 18:43
Իրանի էլիտար ստորաբաժանումներում ուսումնառություններ են սկսվել
Իրանի կենտրոնական մասում մեկնարկել են Իրանի իսլամական հեղափոխության բանակային կորպուսի ցամաքային ուժերի մեծամասշտաբ ռազմական ուսումնառությունները՝ հրթիռների փորձարկմամբ, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Tasnim գործակալությանը:
Ուսումնառություններն անցկացվում են «Մեծն մարգարե-11» անվան տակ: Ինչպես ավելի վաղ հայտնել է ցամաքային ուժերի հրամանատար Մոհամմեդ Պակպուրը, ուսումնառությունները կանցկացվեն երկու փուլով, որոնց ընթացքում կփորձարկվեն բարձր ճշգրտության ժամանակակից հրթիռները:
«Առաջին փուլի ընթացքում պայմանական հակառակորդի դիրքերի վրա հարձակում կիրականացվի բարձր ճշգրտության նորագույն հրթիռներով», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: