20/02/2017 17:49
Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը փետրվարի 23-24-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
Վարչապետի հետ միասին Թբիլիսի կմեկնեն ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։