22/02/2017 16:05
Հայաստանի նախագահը պաշտոնական այց կկատարի Ռուսաստան
Այս պահին ընթանում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստան պաշտոնական այցի կազմակերպման աշխատանքները, հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, փոխանցում է РИА Новости-ն:
«Այս այցը կարևոր է նրանով, որ տեղի է ունենում մեր երկրի ղեկավարի՝ Ռուսաստան կայանալիք այցի նախաշեմին», - ասել է նա ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ Մոսկվայում:
Ռուս նախարարը նշել է, որ մտադիր է քննարկել և անդրադարձ կատարել «բոլոր ոլորտներին, որոնք կարևոր են երկկողմ հարաբերությունների համար»: