23/02/2017 18:06
Մեծ Բրիտանիայում մոլեգնում է «Դորիս» փոթորիկը
Մեծ Բրիտանիայում արդեն մի քանի ժամ է՝ մոլեգնում է «Դորիս» փոթորիկը: Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում չեղարկվել են տասնյակ չվերթեր, իսկ օդերևութաբանները նախազգուշացնում են երկրի առանձին շրջաններում հնարավոր հեղեղումների մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ փոթորիկը նաև ձյուն է բերելու՝ Շոտլանդիայի առանձին շրջաններում՝ 10-ից մինչև 15 սանտիմետր: Փոթորկի նախօրեին բոլոր թռիչքները չեղարկվել էին Անգլիայի և Իռլանդիայի միջև, իսկ երկաթուղային տրանսպորտի մի շարք ուղղություններում մտցվել են արագության սահմանափակումներ: Նաև հաղորդվում է արդեն սկսված ձնատեղումների պատճառով մայրուղիներին առաջացած խցանումների մասին: