23/02/2017 15:17
Դամասկոսում ասել են՝ ինչպես են ցանկանում լուծել Թուրքիայի ռազմական ներկայության հարցը
Դամասկոսում հույս ունեն, որ Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական ներկայության հարցը հնարավոր կլինի կարգավորել քաղաքական միջոցներով՝ չհասցնելով հակամարտությունը ուղիղ ռազմական առճակատման: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է հաշտեցման հարցերով Սիրիայի նախարար Ալի Հեյդարը:
«Այս հարցում Սիրիայի ղեկավարության քաղաքականությունը չի փոխվել: Մեր դիրքորոշումը, ինչ վերաբերում է թուրքական ուժերի ներկայությանը, կայանում է նրանում, որ դա Սիրիայի ինքնիշխանության խախտում է և օկուպացում»,- ասել է Հեյդարը:
Նրա խոսքով՝ ցանկալի կլիներ այդ հարցը լուծել նախնական փուլում քաղաքական միջոցներով՝ չհասցնելով այն ռազմական առճակատման: