23/02/2017 13:41
ԱՄՆ-ում չեղարկել են տրանսգենդերների համար զուգարանների մասին Օբամայի ընդունած որոշումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չեղարկել է պետության նախկին ղեկավար Բարաք Օբամայի հրամանն ամերիկյան դպրոցներում տրանսգենդերների համար պետքարանների մասին, հայտնում է Korrespondent.net-ը՝ հղում անելով ԱՄՆ Արդարադատության նախարարության կայքին։
Այդ հրամանը թույլ է տվել տրանսգենդերներին ընտրել, թե որ պետքարանից և հանդերձարանից օգտվել՝ ելնելով սեփական սեռի մասին պատկերացումներից։
Նշվում է, որ ամերիկյան Արդարադատության նախարարությունը հանձնառու է մնում ԼԳԲՏ ուսանողների պաշտպանությանը խտրականությունից, ծաղրից ու հետապնդումներից։