24/02/2017 13:16
Հովհաննես Սահակյանն այլ աշխատանքի անցնելու առաջարկ է ստացել
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հերքում է լուրերն այն մասին, որ ինքը կնշանակվի Լոռու մարզպետ։
«Մամուլում այսօր գրվածը մամուլի երևակայությունն էր, կոնկրետ որևէ պաշտոն, որևէ աշխատանք, որևէ գործ իմ հետ չի քննարկվել», - լրագրողների հետ զրույցում ասաց Հ. Սահակյանը։
Նա նշեց, որ քննարկվել է այլ աշխատանքի անցնելու տարբերակ։
«Որը, բնականաբար, այս պահին չեմ կարող ասել», - ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։
«Մեր թիմը, մեր թիմի ղեկավարը որտեղ նպատակահարմար կգտնի, որ մեր ուժերը ավելի ճիշտ կարող ենք իրականացնել, հետևաբար, այնտեղ էլ կիրականացնենք մեր գործունեությունը», - ասաց նա։