24/02/2017 14:05
Վրաստանի նախագահ. Թբիլիսին ռացիոնալ հարաբերությունների ռազմավարություն է կիրառում Մոսկվայի հետ
Վրաստանը սկսել է ռացիոնալ հարաբերությունների ռազմավարություն իրականացնել Ռուսաստանի հետ երկու երկրների երխոսության մեջ լարվածությունը հաղթահարելու համար: Այս մասին «Բելառուս 1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել Է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, որը պլանավորում է մոտ ժամանակներս պաշտոնական այցով ժամանել Բելառուս, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք ռացիոնալ հարաբերությունների ռազմավարություն ենք սկսել Ռուսաստանի հետ, որոնք նվազագույնի կհասցնեն լարվածությունը պետությունների երկխոսության մեջ: Այդ համատեքստում մենք որոշել ենք, որ իմաստ ունի խոսել այն հարցերի մասին, որոնց շուրջ մենք մեծ տարաձայնություններ չունենք, խոսքը վերաբերում է մշակութային, հումանիտար հարցերին, առևտրին», - ասել է Մարգվելաշվիլին:
Նա նշել է, որ այդ գործընթացում կան դրական արդյունքներ, վրացական արտադրանքը վերադարձել է ՌԴ-ի շուկա, ռուս գործարարները ներդրումներ են անում Վրաստանում, ակտիվորեն երկիր են ժամանում ռուս զբոսաշրջիկները:
«Մենք ուրախ ենք դրա համար», - ասել է նա:
«Մենք կարծում ենք, որ ինչ-որ մի պահի ռուս քաղաքական գործիչների հետ երկխոսությունը կհիմնվի հենց Վրաստանի ու Ռուսաստանի շահերի, տարածաշրջանի շահերի վրա, այլ ոչ թե քաղաքական առճակատման վրա: Կարծում եմ, որ վեջիվերջո ռուս քաղաքական գործիչները կհասկանան դա, կհարգեն մեր երկրի ինքնիշխանությունը, այդժամ մենք կկառուցենք բարիդրացիական հարաբերություններ», - հավելել է Վրաստանի նախագահը: