25/02/2017 14:22
Թրամփը խոստացել է երկրի երեսից ջնջել ԻՊ-ին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է վերացնել «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորումը՝ ընդգծելով, որ այդ հարցում անհրաժեշտ է համագործակցել դաշնակիցների հետ, հայտնում է «Интерфакс»-ը:
«Դաշնակիցների հետ մենք այդ չարիքը կջնջենք երկրի երեսից», - հայտարարել է 70-ամյա ղեկավարը:
Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների նախագահը նկատել է, որ ԱՄՆ-ն պետք է պատշաճ կերպով պաշտպանի իր արտաքին սահմանները, որպեսզի ահաբեկիչները չկարողանան ներթափանցել երկրի տարածք:
«Տեսեք, թե ինչ է կատարվում Շվեդիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում: Մենք պետք է խելացի գտնվենք և թույլ չտանք, որ նույնը մեզ հետ պատահի», - ասել է Թրամփը՝ խոսելով Եվրոպա ներթափանցող արմատական իսլամիստների մասին: