20/03/2017 17:17
Լուկաշենկոն պահանջել է թույլ տալ ՆԱՏՕ-ի դիտորդներին ներկա լինել ռուս-բելառուսական զորավարժություններին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «Արևմուտք-2017» ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվելու են աշնանը Բելառուսի տարածքում, պետք է հասանելի լինեն միջազգային կազմակերպությունների՝ այդ թվում ՆԱՏՕ-ի դիտորդության համար, փոխանցում է РИА Новости-ն:
«Առաջիկա միջոցառումը բացարձակ թափանցիկ է, և ես պահանջում եմ ձեզանից, որ մեր երկրի տարածքում այդ միջոցառումը լինի թափանցիկ, և բոլոր միջոցառումները բաց լինեն ոչ միայն ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի մեր ընկերների համար, այլև Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների համար», - հայտարարել է Լուկաշենկոն՝ ընդունելով ուժային դաշինքի ղեկավարությանը:
«Մենք ոչինչ չենք թաքցնում և չպետք է թաքցնենք: Եթե ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները ցանկանում են ներկա լինել մեր զորավարժություններին, խնդրեմ», - ասել է Բելառուսի նախագահը՝ նշելով, որ «մենք ոչ մեկից չենք փակվում»: