20/03/2017 10:11
Գանայում 17 մարդ է զոհվել ջրվեժի մոտ ծառի ընկնելու հետևանքով
Գանայի Կինտամպո քաղաքի հայտնի ջրվեժի մոտ, որը զբոսաշրջիների սիրելի այցելավայրերից է, առնվազն 17 մարդ է զոհվել ծառի ընկնելու հետևանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանության և փրկարար ծառայության ներկայացուցիչները հայտնել՝ ծառի ընկնելու պատճառը փոթորիկն է եղել, իսկ նրանք նավարկել են փոթորկի ժամանակ: Որոշ տվյալով՝ զոհերի թիվը կարող է հասնել 20-ի:
«Զոհերի մեծ մասը Վենչիի վարժարանի ուսանողներն են, կան նաև զբոսաշրջիկներ», - ասել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը: