20/03/2017 13:16
Փարիզում արցունքաբեր գազ է կիրառվել ընդդեմ ոստիկանական բռնության ցույցի մասնակիցների դեմ
Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզում բողոքի ակցիայի ժամանակ արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, փոխանցում է Gazeta.ru-ն` հղում անելով Parisien-ին։
Նշվում է, որ բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարների և իրավապահների միջև ընդհարման մի քանի դրվագներ են գրանցվել։ Ի պատասխան իրենց կողմն ուղղված դյուրավառ հեղուկով շշերի տարափի՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։
Երկու ոստիկաններ վիրավորվել են և հոսպիտալացվել։ Ոստիկանության տվյալով՝ միջոցառմանը մասնակցել է 7-7.5 հազար մարդ։