22/03/2017 14:02
Քաղաքացիները վերջին հրաժեշտն են տալիս «Հաց բերողին» (Լուսանկարներ)
Այսօր տեղի է ունենալու «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը: Aysor.am-ի թղթակիցը փոխանցում է, որ երևանյան «Սան Լազարո» սգո սրահում մարդաշատ է. քաղաքացիները՝ ծանոթ-անծանոթ հավաքվել են վերջին հրաժեշտը տալու ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած Արթուր Սարգսյանին:
Սարգսյանի հուղարկավորթյունը տեղի է ունենալու Շահումյանի գերեզմանատանը: