22/03/2017 18:20
Ուկրաինայում ռուսական հատուկ գործակալներ են ձերբակալվել
Ուկրաինայում ձերբակալվել են ռուսական հատուկ ծառայությունների հետախուզական ցանցի 9 անդամ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Տկաչուկը, փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով Rambler News Service-ին,
Տկաչուկի խոսքով՝ խմբավորումը գործել է երկրի հարավ-արևելքում, իսկ ձերբակալությունն իրականացվել է դեռևս մարտի 19-ին: Նա նաև նշել է, որ ցանցը կազմավորվել է գործող և նախկին զինծառայողներից, որոնց առաջնային խնդիրն է եղել ներխուժել Ուկրաինայի հարավային նահանգների կրիտիկական ենթակառուցվածքներ, ռազմական օբյեկտներ և տեղեկատվություն հավաքագրել այդ օբյեկտների մասին:
Տկաչուկը նաև նշել է, որ ցանցի ստեղծման գործում մասնակցություն է ունեցել նաև Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունը: