23/03/2017 10:26
Լոնդոնում իրականացված հարձակումը կապում են իսլամիստական ահաբեկչության հետ
Լոնդոնի ոստիկանությունը կարծում է, որ նախօրեին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ խորհրդարանի մոտ, հարձակում իրականացրած տղամարդը, ամենայն հավանականությամբ, կապ է ունեցել իսլամիստական ահաբեկչության հետ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Վերջին տվյալով, զոհվել է 5 մարդ, այդ թվում նաև ոստիկան, վիրավորվել՝ 40 մարդ: Ենթադրյալ ահաբեկչին կրակել է ոստիկաններից մեկը:
Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական բաժնի ղեկավարն ասել է, որ հարձակվողի ինքնությունը պարզվել է, բայց մանրամասներ չի հայտնել: