25/03/2017 11:43
Սիրիական բանակն ազատագրել է ԻՊ-ի վերջին հենակետը Ռաքքայից հյուսիս-արևմուտք
Սիրիական բանակի զինվորներն ուրբաթ օրը իրենց վերահսկողության տակ են վերցրել Հալեպի շրջանի Դեյր Հաֆիր քաղաքը, դեպքի վայրից РИА Новости-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը:
Նրա տվյալներով՝ քաղաքի ազատագրմանը նախորդել են մի շարք դաժան բախումներ բանակի և «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկիչների միջև:
Ինչպես տեղեկացրել է զրուցակիցը, «Սիրիայի բանակը բախվել է ԻՊ-ի զինյալների հետ այն բանից հետո, երբ լիովին շրջապատել է քաղաքը և գրավել նրա մոտակայքի բոլոր բնակավայրերը»:
Աղբյուրն ավելացրել է, որ կառավարական ուժերի ինժեներների բրիգադը մաքրում են քաղաքը` վնասազերծելով ականները և պայթուցիկ սարքերը, որոնք իրենցից հետո թողել են ԻՊ-ի զինյալները: