25/03/2017 10:38
Պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել՝ ի հիշատակ Անդրանիկ Մարգարյանի (Լուսանկարներ)
Այսօր Անդրանիկ Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցն է։ Առավոտվան մի շարք քաղաքացիներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, կուսակցական ընկերներ, նախարարներ հավաքվել են Կոմիտասի անվան այգու պանթեոնում՝ հարգանքի տուրք մատուցելու պետական, քաղաքական մեծ գործչի հիշատակին:
Պանթեոնում են գտնվում նաև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը: