27/03/2017 13:18
Եվրամիությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ռուսաստանում ակցիայի ընթացքում կալանավորվածներին
ԵՄ-ն կոչ է արել ռուսական իշխանություններին «անհապաղ ազատ արձակել» չթույլատրված ակցիայի բոլոր կալանավորված մասնակիցներին, որը տեղի է ունեցել կիրակի օրը, փոխանցում է РИА Новости-ն:
Կիրակի օրը Մոսկվայում չթույլատրված ակցիա է տեղի ունեցել, որը կազմակերպել էր ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին։ Չթույլատրված ակցիայի կալանավորված մասնակիցների թիվը գերազանցել է հազարը։ Ակցիայի ընթացքում ոստիկաններից մեկը գլխից վնասվածք է ստացել։
«Մենք ռուսական իշխանություններին կոչ ենք անում ամբողջությամբ կատարել իրենց միջազգային պարտականությունները, այդ թվում ՝ Եվրոպայի խորհրդում ու ԵԱՀԿ-ում, ինչպես նաև անհապաղ ազատ արձակել խաղաղ հանրահավաքի մասնակիցներին, որոնք կալանավորվել են», - ասվում է եվրոպական արտաքին քաղաքականության կայքում հրապարակված հայտարարությունում։
Համաձայն հայտարարության՝ ՌԴ ոստիկանության գործողությունները «խոչընդոտել են Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունում հռչակված հիմնարար իրավունքների գործելուն»։