28/03/2017 13:09
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին որոշումն ընդունել է Օբամայի վարչակազմը. Պետդեպ
Ռուսական ձեռնարկությունների դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու որոշումն ընդունվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի նախագահության վերջին օրերին։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Պետդեպի ներկայացուցիչը։
«Այդ անձանց և ընկերությունների խմբի դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշումն ընդունվել է Պետդեպի կողմից 2017 թվականի հունվարի 17-ին… և այնուհետև ուսումնասիրվել նոր վարչակազմի կողմից Կոնգրես փոխանցումից առաջ», - ասել է գործակալության զրուցակիցը։
Դոնալդ Թրամփը նախագահի լիազորությունները ստանձնել է հունվարի 20-ին։
ԱՄՆ-ը մարտի 21-ին պատժամիջոցներ է սահմանել ռուսական 8 ընկերությունների դեմ՝ կապված զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին ամերկյան օրենքի հետ, որը վերաբերում է Սիրիային, Իրանին և Հյուսիսային Կորեան։ Պատժամիջոցների նոր ցուցակում է հայտնվել նաև «Ռոսօբորոնէքսպորտը»։ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ նոր պատժամիջոցները չեն համապատասխանում ԱՄՆ-ի հայտարարություններին՝ ահաբեկչության դեմ պայքարի առաջնահերթության մասին, և խարխլում են ԻՊ-ի (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ջախջախման հարցում փոխգործակցության հեռանկարները։