28/03/2017 16:37
Նոր Գեղի գյուղում մեքենայի մեջ հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել
Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել: Այդ մասին Aysor.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից: Ըստ աղբյուրի՝ այսօր՝ ժամը 13:05-ին, ահազանգել են ոստիկանություն և հայտնել, որ ոստիկան մոտենա Նոր Գեղի գյուղի Ազատամարտիկների 46 հասցե:
Դեպքի վայր մոտեցած ոստիկանները մեքենայի մեջ հայտնաբերել են 1970 թվականին ծնված տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով:
«Կատարվածով այժմ զբաղվում են քննիչները, և գործը փոխանցել է քննչական կոմիտե», - փոխանցեցին ոստիկանությունից: