06/04/2017 20:18
«Շիրակը» տուգանվել է
Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
Օրակարգում քննարված երեք հարցերից մեկը եղել է Հայաստանի առաջնության 21-րդ տուրի՝ «Շիրակ» – «Փյունիկ» խաղում լուսատախտակի չաշխատելու վերաբերյալ։
Կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 34-րդ կետի համաձայն որոշվել է գյումրեցիներին տուգանել 10 հազար դրամով:
Այդ հանդիպումն ավարտվել է երևանցիների հաղթանակով` 2:0 հաշվով: