06/04/2017 19:46
Ասադը հիշեցրել է, որ հազարավոր ահաբեկիչներ Սիրիայից կարող են մեկնել Եվրոպա
Սիրիայում կռվում է հարյուր հազարավոր ահաբեկիչներ, որոնք կարող են մեկնել եվրոպական երկրներ: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Večernji list խորվաթական պարբերականին տված հարցազրույցում, փոխանցում է РИА Новости-ն:
«Խնդիրը (ահաբեկիչների) քաղաքացիությունների մեջ չէ: Դուք գիտեք, որ ահաբեկիչներն ամբողջ աշխարհին նայում են որպես մի տարածք: Այդ պատճառով պարտադիր չէ, որ ձեր պետությանը կամ, ընդհանուր առմամբ, Եվրոպային սպառնացող վտանգը գա միայն եվրոպացիներից: Ճիշտ է, եվրոպացին ավելի վտանգավոր է, քանի որ նա լավ է կողմնորոշվում տեղանքում (Եվրոպայում), բայց նա կվերադառնա՝ իր հետ բերելով ահաբեկիչներ այլ երկրներից… ահաբեկչություններ իրականացնելու համար: Այդ պատճառով, երբ մենք խոսում ենք Սիրիայում ահաբեկիչների քանակի մասին, խոսում ենք վստահամբ հարյուր հազարավորների մասին… Առնվազն 100 հազար», - ասել է նախագահը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Սիրիան տվյալներ ունի բալկանյան երկրներից ահաբեկիչների մասին:
Ասադը նշել է, որ սիրիական կողմը չի կարող ունենալ հստակ տվյալներ իր տարածք ահաբեկիչների տեղաշարժման վերաբերյալ, քանի որ Թուրքիան ինքնուրույն է վերահսկում ընդհանուր սահմանը: