06/04/2017 19:05
«Սասնա Ծռեր»-ից Արամ Մանուկյանին առաջադրված մեղադրանքը ծանրացվել է
«Սասնա Ծռեր» զինված խմբի անդամ Արամ Մանուկյանին առաջադրված մեղադրանքը ծանրացվել է:
«Արամ Մանուկյանին առաջադրված մեղադրանքներին ավելացվել է նաև ՀՀ ՔՕ-ի 185-րդ հոդվածը՝ Գույքի ոչնչացում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը։
Նա նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ինչպես մյուս բոլոր մեղադրանքները։
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով (Շենք շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):