06/04/2017 19:59
Եվրախորհրդարանը Ռուսաստանին կոչ է արել ազատ արձակել Նավալնիին
Եվրախորհդարանը Ռուսաստանին կոչ է արել ազատ արձակել չարտոնված ցույցերի մասնակիցներին և հանել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի դեմ առաջադրված մեղադրանքները: Այս մասին հաղորդում է ԵԽ-ի կայքը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Համապատասխան բանաձևն ընդունել են եվրոպացի պատգամավորները:
«Եվրախորհդարանի պատգամավորները քննադատում են ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի և 2017թ. մարտի 26-ի մյուս հարյուրավոր ցուցարարների ձերբակալությունը», - ասվում է հաղորդագրությունում:
ԵԽ-ն Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել ցույցերի ձերբակալված բոլոր մասնակիցներին և հրաժարավել քաղաքական մոտիվացում ունեցող մեղադրանքներից: